«Անոնիմուս»-ի 13 անդամների ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրվեց

ԱՄՆ-ում դատարանը մեղադրանք է առաջադրել ցանցահենների «Անոնիմուս» անվամբ հայտնի խմբի 13 անդամների: Նրանք մեղադրվում են 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ամերիկյան մի քանի ընկերությունների կայքերը կոտրելու համար:

«Անոնիմուս»-ը հարձակման է ենթարկել այն կայքերը, որոնք հրաժարվել են WikiLeaks կայքի համար հանգանակություն անել:

«Անոնիմուս»-ը սովորաբար հարձակման է ենթարկում այն կայքերը, որոնք, խմբի անդամների կարծիքով, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատությանն ու տարածմանը: