«23 միլիոնով կարել է մեկ մանկապարտեզ վերանորոգել, տեսեք՝ 200-ի մեջ քանի հատ 23 կա», - ընդգծում է Անահիտ Բախշյանը:
Մեկ շաբաթից Երևանում անցկացվելիք էրեբունի-Երևան տոնակատարությունների վրա կծախսվի շուրջ 200 միլիոն դրամ (մոտ կես միլիոն դոլար)։ Ընդ որում, ըստ փոխքաղաքապետ, տոնակատարությունների համակարգող Արամ Սուքիասյանի, դեռևս հստակ չէ, թե այս գումարի որ մասը կտրամադրվի քաղաքի բյուջեից, որը կփակվի ձեռներեցների ու հովանավորների հաշվին։
Համենայն դեպս, անցած տարի, ըստ պաշտոնական հաշվարկների, ծախսված 200 միլիոնի գրեթե կեսը տրամադրել է քաղաքապետարանը։
«Մենք սանդղակ ենք մշակել մոտավորապես 200 միլիոն, որից հետո արդեն եթե կզգանք, որ պակասում է, նոր համայնքի բյուջեից հատկացումները կարվեն։ Թերևս, միջոցառումից հետո հստակ կարող ենք ասել», - նշեց Սուքիասյանը։
Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում փոխքաղաքապետն արդեն ներկայացրեց առաջիկա տոնական միջոցառումների մանրամասները։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը ավագանու անդամներին ընդամենը նախօրեին է ներկայացվել, և ընդդիմությունը դեռևս հնարավորություն չի ունեցել ո՛չ առարկել, ո՛չ համաձայնել։
«Կարևորը՝ մարդկանց հոգիներում ուրախություն լինի, թե չէ ձևի համար փողոցները զարդարել, երկու օրվա համար այդքան գումար ծախսել՝ պարզապես հերթական, մեղմ ասած, անտնտեսվարություն է։ Եթե 23 միլիոնով կարել է մեկ մանկապարտեզ վերանորոգել, տեսեք՝ 200-ի մեջ քանի հատ 23 կա», - ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Բախշյանը նաև կոոուպցիոն ռիսկեր է տեսնում. - «Այստեղ շատ-շատ ինքնագործ խմբեր կան, որոնք, ես գիտեմ, անվճար են գալիս։ Ելնելով այս ծրագրից՝ այստեղ շատ մեծ ծախսերի հարց չկա, հետևաբար այդ 200 միլիոնն ինչի՞ համար է։ Օրինակ, ջրցան մեքենաների շքերթ պետք է լինի Երևանի փողոցներում։ Ջրցան մեքենաները նոր չեն առնելու, ջրցան մեքենաները կան, ու չգիտեմ՝ ինչ կարևորություն է, ինչ արժեք պետք է ունենա և երևանցիներին ինչով պետք է ցնցի այդ շքերթը»։
Բախշյանը նշում է, որ հետևողական են լինելու և կազմակերպիչներից պահանջելու են մանրակրկիտ հաշվետվություն. - «Թե ինչպես եք ծախսելու, որի համար՝ ինչքան, և վերջապես՝ դա որտեղ է երևալու, ինչպես եք հաշվետվտություն տալու, հաշվետվության ժամանակ մենք այդ արդյունավետությունը ստուգող գործիքն ունենք, թե չունենք։ Այս հարցերը մենք տալու ենք»։