ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մաքսակետ դնելու հարցը «դեռ հստակեցված չէ»

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի ներկայացմամբ, առ այսօր հստակեցված չէ հարցը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո արդյոք մաքսակետ լինելո՞ւ է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, թե՝ ոչ։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին: