Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Հայաստանի նախագահը «դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան երկրներին»:
Պաշտոնական Բաքուն շատ կտրուկ է արձագանքել չորեքշաբթի օրը Ստրասբուրգում Հայաստանի նախագահի արած հայտարարություններին:
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանը միջազգային հանրության դիմաց նորից խոստովանեց, որ ագրեսոր երկրի ղեկավար է և դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան երկրներին»:
Աբդուլաևը APA լրատվական գործակալությանը ասել է, թե սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը՝ թյուրիմացության մեջ է գցում միջազգային հանրությանը:
«Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացի մանիպուլյացիաները, հակամարտության կարգավորման ձգձգումները շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հատկապես՝ Հայաստանի վրա», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ով հարց էր տվել Հայաստանի նախագահին, հետո լրագրողներին ասել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում հարևան երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային, Վրաստանին, «Ադրբեջանի 20 տոկոսն է գրավել»:
Որպես «ապացույց»՝ Սեիդովն ասել է, թե Հայաստանի զինանշանի վրա Թուրքիայի տարածքում գտնվող «Աղրի դաղն է», ինչպես թուրքերը անվանում են Արարատ լեռը: Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ դա նշանակում է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ ունի:
Նշենք, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի դրոշների վրա Լուսինն է պատկերված:
Չորեքշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի այն դիտարկմանը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, Սերժ Սարգսյանը բավական կոշտ պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում այդ երկիրը ավելի մեծ տարածքներ կարող է կորցնել։
«Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը մեզ սպառնում է ռազմական գործողություններով, վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի, այլ 25, 30 տոկոսի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել», - հայտարարեց Հայաստանի նախագահը։