Ռոհանին հակադարձում է Նաթանյահուին

Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելը թշնամաբար է ընդունում գերտերությունների հետ պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ՄԱԿ-ում հայտարարել էր, թե պաշտոնական Թել Ավիվը վստահ է, որ Իրանը չի դադարեցրել միջուկային ծրագիրը, ուստի իր երկիրը պատրաստ է ռազմական ուժի միջոցով դադարեցնել այդ ծրագիրը։