ԱՄՆ-ում բյուջեի հարցով բանակցությունները՝ առայժմ անարդյունք

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման բյուջեի հարցում առաջացած ճգնաժամի վերաբերյալ ելույթ է ունենում Սպիտակ տան այգում, Վաշինգտոն, 1-ը հոկտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ղեկավարների միջև բյուջեի հաստատման հարցով բանակցությունները արդեն երրորդ օրն է ձախողվում են։

Հանրապետական կուսակցության և Օբամայի Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները մեղադրանքներ են ուղղել միմյանց՝ հրաժարվելով փոխել իրենց դիրքորոշումներն ու ընդհանուր հայտարարի գալ։ Դրա հետևանքով դաշնային աշխատողները մնացել են առանց վարձատրության և աշխատանքի, փակ են մի շարք պետական հաստատություններ։

Չորեքշաբթի օրը Օբաման հայտնել է, որ չի բանակցի հանրապետականների հետ, մինչև վերջիններս չֆինանսավորեն կառավարությանն ու չհամաձայնեն բարձրացնել պետական պարտքի վերին շեմը։