Փորձագետների խումբը ժամանեց Սիրիա

Սիրիա - Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները՝ ՄԱԿ-ի ավտոմեքենաներով, Դամասկոս, 1-ը հոկտեմբերի, 2013թ․

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը ժամանել է Սիրիա՝ սկսելու երկրում քիմիական զենքի վերացման գործընթացը:

Փորձագետների այս առաքելությունը պարտադրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության եկան այս հարցի շուրջ:

Օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման հետևանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ:

Սիրիայի կառավարությունը այս հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցնում, սակայն Արևմուտքի հարձակումների սպառնալիքի ճնշման ներքո համաձայնել է, որ երկրում վերացվի քիմիական զենքը: