Իսրայելը ԱՄՆ-ին հորդորում է շարունակել ճնշումները Իրանի վրա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հանդիպում են Սպիտակ տանը, Վաշինգտոն, 30-ը սեպտեմբերի, 2013թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հորդորել է շարունակել ճնշումները Իրանի վրա:

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները հանդիպել են երեկ Սպիտակ տանը:

Օբաման ասել է, որ պաշտոնական Թեհրանը պետք է ապացուցի բանակցություններում իր անկեղծությունը և միջոցներ ձեռնարկի՝ փարատելու համար իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված անհանգստությունը:

Բարաք Օբաման նաև խոստացել է, որ Միացյալ Նահանգները անժամանակ քայլերի չի գնա և չի թուլացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ վերահաստատելով, որ ռազմական գործողությունները ևս մնում են որպես տարբերակ: