Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն երկուշաբթի օրը սկսեց քննել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բողոքն՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի։
Գործը դատարան մտավ այն բանից հետո, երբ Գորիսի նախկին քաղաքապետը լրատվամիջոցներին մի քանի աղմկահարույց դրվագ ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի անցյալի վերաբերյալ։ Նախկին մարզպետն էլ պահանջեց հերքել դրանք ու 1.5 միլիոն դրամ վճարել իր պատիվը արատավորելու համար։ Դեպքերից մեկը վերաբերում էր 90-ականներին, երբ ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանը հրազենային վնասվածք էր պատճառել Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Արևիկ Միրզոյանին, ով ի դեպ, այդ ժամանակ հղի է եղել։
Հիմա Սյունիքի նախկին մարզպետն ու Գորիսի քաղաքապետը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում. յուրաքանչյուրը վստահեցնում է, թե ինքն անմեղ է, դիմացինն է սիրային կապի մեջ եղել կնոջ հետ։ Տասնամյակներ առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ բոլորովին վերջերս դատախազությանը պարզաբանում է ներկայացրել նաև տուժողը՝ գրեթե կրկնելով միջադեպի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանի վարկածը։ Հակառակ կողմն այստեղ հստակ վախի նշաններ ու ճնշումներ է տեսնում։
«Մարդը, ցավոք, նաև ստորանալու հատկություններ ունի։ Այս դեպքում՝ կամ անձնական շահը, կամ վախը»,- ասաց Հարությունյանը։
Ի դեպ, իր հարցազրույցում Գորիսի նախկին քաղաքապետը պատմել էր նաև կրակոցներով ուղեկցված մեկ այլ դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1996 թվականին։ Խաչատրյանն, իբր կրակել է քաղաքացի Անուշավան Առուշանյանի վրա, ինչից հետո արդեն Գորիսի հիվանդանոցում «Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտել են հիվանդանոց և կրակել ռենտգեն կաբինետում»։ Սուրիկ Խաչատրյանը կտրականապես հերքում է նաև այս մեղադրանքները։
Սյունիքի նախկին մարզպետը ասում է, որ Գորիսի նախկին քաղաքապետը այս ամենով փորձել է կրակի վրա յուղ լցնել։ Նա նկատի ունի իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը։ Նրա փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը համոզված է, որ Խաչատրյանը որևէ հանցանք չի կատարել ու դատարանում դա կապացուցվի։
«Մենք գիտենք, որ տվյալ գործերին անդրադարձել են տարբեր իրավապահ մարմիններ ժամանակին, քրեական գործը կասեցվել է, ու կասեցվել է կատարողի անհայտ լինելու պատճառով»,- ասաց փաստաբանը։
Ոչ Խաչատրյանը, ոչ էլ Հարությունյանը դատարան չէին ներկայացել։ Գորիսի նախկին քաղաքապետն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դատարաններում առհասարակ ինքը ոտքի չի կանգնում, ինչի պատճառով էլ չի մասնակցում նիստերին։
Նախկին մարզպետի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո Հարությունյանը հրապարակեց բազմաթիվ, իր կարծիքով, փաստեր տարբեր հանցագործությունների մասին, որոնցում, գլխավոր հանցակից մատնանշել է Սուրիկ Խաչատրյանին։
Սյունիքի նախկին մարզպետի շահերը դատարանում ներկայացնող Մարտին Զիլֆուղարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հարությունյանը զրպարտել է իր պաշտպանյալին։ Խաչատրյանի կողմը կմիջնորդի դատարան բերել այն քրեական գործերը, որոնցում Խաչատրյանի ներգրավվածության մասին է խոսում Գորիսի նախկին քաղաքապետը։
«Մենք դիմելու ենք միջնորդությամբ դատարանին, որպեսզի այն այդ քրեական գործի վերաբերյալ որոշումները պահանջի։ Որոշումների հիման վրա մենք կեզրակացնենք, թե ով է կատարել այդ հանցագործությունը, և թե մասնակցություն ունի Սուրիկ Խաչատրյանը, թե՝ ոչ»,- ասաց Զիլֆուղարյանը։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հոկտեմբերի 23-ին։