Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Մարտիկյանը 1992 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: