Նախագահը Ազգային ժողովին համաներման առաջարկություն ներկայացրեց
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում մի հանդիպման ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: