Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Նյու Յորքում

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակել է հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի, Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործեր և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի, Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Հոլգինի, Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Վիգենինի, Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է նաև Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: