Տեսակետների խաչմերուկ, 28 սեպտեմբերի, 2013

Your browser doesn’t support HTML5

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովը սկսեց իր աշխատանքը: Թե ինչ է լինելու այդ աշխատանքի արդյունքը՝ հայտնի է ի սկզբանե, երթուղայինների ուղեվարձը դարձյալ թանկանալու է: Եվ փաստորեն հուլիսին այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի որոշման կասեցումը ակտիվիստների ժամանակավոր հաղթանակն էր միայն: Գործընթացի այս նոր փուլի մասին ենք զրուցելու վերոհիշյալ հանձնաժողովի անդամ, Երեւանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի եւ Երեւանի ավագանիում «Բարեւ երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ, որի խմբակցությունը հրաժարվեց մաս կազմել այդ հանձնաժողովին: