Փակ շուկայի մոտ կրկին հակընդդեմ ցույցեր անցկացվեցին

Your browser doesn’t support HTML5

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստներն այսօր կրկին հակընդդեմ ցույցի հանդիպեցին, երբ փորձում էին մոտենալ Փակ շուկային։ Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տասնյակ համակիրները դարձյալ հավաքվել էին շուկայի մոտ՝ «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ գրանտակերներին ու ընդդիմախոսներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» պաստառներով։