Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու Յորք։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հանդիպման ժամանակ քննարկվել են 2014 թվականին ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր են փոխանակվել կազմակերպության գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Նույն օրը Նյու Յորքում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարել է կազմակերպությունը նախագահող Հայաստանի արտգործնախարարը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն։
Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Նալբանդյանին է ներկայացրել Եվրամիության հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։
Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: