Վենեսուելայի նախագահը չեղյալ հայտարարեց այցը Նյու Յորք

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չեղյալ է հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք կատարելիք այցը՝ պարզաբանելով, թե իր հասցեին սպառնալիքներ են հնչեցվել։

Նա չի մանրամասնել, սակայն նկատել է տվել, որ սպառնալիքների հեղինակները երկու ամերիկացի նախկին պաշտոնյաներ են։

Մադուրոն ավելի վաղ ասել է, թե Միացյալ Նահանգները տարբեր միջոցներով փորձում է տապալել Վենեսուելայի իշխանությունը։