Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:
Համաձայն կարգադրության, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, միասնական քննչական մարմինը կազմավորվելու է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:
Նախագահը նաև հաստատել է միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը: Ըստ այդմ, հանձնաժողովը կգլխավորի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հանձնաժողովում ընդգրկված են նաև գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, Հայաստանի նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, Արդարադատության, Ֆինանսների, Պաշտպանության նախարարների, Պետեկամուտների կոմիտեի նախագահի, Ոստիկանության պետի տեղակալները, Ոստիկանության շտաբի, Պաշտպանության նախարարության քննչական ծառայության, Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության, Գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի պետերը, Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավարը:
Հանձնաժողովին հանձնարարվել է մշակել և նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը, կառավարությանը` մինչև այդ օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով: