Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում եվրոպացի մասնագետները Հայաստանի շուկայում ապրանքների որակի ուսումնասիրություն են անցկացրել և հայտնաբերված թերացումների մասին տեղեկատվությունը ներկայացրել ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչություն:
ԵՄ Թվինինգ ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ քանի որ Հայաստանը, Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը անդամակցելու որոշում կայացնելով, փաստորեն զրկվել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրից, արդյոք անիմաստ չէ՞ եվրոպական չափանիշների մասին խոսակցությունը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Ուիլիամ Հարսը պատասխանեց․ - «Չեմ կարող խոսել Եվրամիության կամ Հայաստանի կառավարության անունից, կարող եմ միայն ասել, որ քանի դեռ ծրագիրը շարունակվում է, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Հայաստանը կշահի Շուկայի վերահսկողության տեսչության արդիականացումից, ծրագրի շրջանակում մեր կատարած աշխատանքից, անկախ այն որոշումից, որը կընդունվի»:
Նշելով, որ իրենց կողմից անցկացված վերահսկողության արդյունքում հայտնաբերված հիմնական խնդիրն այն է, որ ապրանքները չեն համապատասխանում անվտանգության եվրոպական չափանիշներին՝ Թվինինգ ծրագրի խորհրդատուն նաև համոզմունք հայտնեց, որ առնվազն շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը պատրաստ է ընդունել եվրոպական չափանիշները:
Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հայ գործարարները նշում էին, որ իրենք պատրաստ չեն եվրոպական շուկայի համար, իսկ Եվրոպան հայաստանցի գործարարների համար «երազանք» կմնա:

Your browser doesn’t support HTML5