Քենիայի իրավապահները վերահսկողության տակ առան Նայրոբիի առևտրի կենտրոնը

Քենիա - Նայրոբիի «Վեսթգեյթ» առևտրի կենտրոնում պայթյուններից հետո ծուխ է բարձրանում, 23 սեպտեմբերի, 2013թ․

Քենիայի իրավապահներին հաջողվել է վերահսկողության տակ առնել Սոմալիի ապստամբ խմբավորման կողմից գրավված Նայրոբիի առևտրի կենտրոնը:

Ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել, ևս վեց տասնյակ մարդկանց մասին առայժմ տեղեկություններ չկան: