«168 ժամ»-ը գրում է.- «Չնայած Մաքսային միությանն անդամակցելու համար դեռևս բազմաթիվ տեխնիկական, փաստաթղթային գործընթացներ են անհրաժեշտ, սակայն Հայաստանը քաղաքականապես այլևս իրեն դրսևորում է` որպես այդ կառույցի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա լավագույնս արտահայտվեց երեկ՝ Սոչիում կայացած ՀԱՊԿ խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: Նախ, մինչ այդ միջոցառման մեկնարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչը խորհրդանշական կարելի է համարել եվրաինտեգրացիան շարունակելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների համատեքստում: Իսկ Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խնդրել է կազմակերպության անդամների աջակցությունը՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: Այսպիսով, Մաքսային միությանն անդամակցելուց բացի` Հայաստանը ցանկանում է դիտորդ անդամի կարգավիճակ ստանալ մի կազմակերպությունում, որի գրեթե բոլոր անդամներն ընդգծված հակաեվրոպական ու հակաարևմտյան դիրքորոշում ունեն»։
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է.- «Հայաստանի կորուստը, որ եղավ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ խայտառակ որոշման արդյունքում, իրականում անդառնալի չէ, ինչպես թվում է: Այսինքն` հաջողելով Ուկրաինայի հարցում, Եվրամիությունը պարզապես կկանխի «երկաթյա վարագույրի» քաշումը հետխորհրդային տարածքի ու Եվրոպայի միջև, ինչին ներկայումս ձգտում է ՌԴ իշխանությունը: Այսինքն` իմաստով, տակտիկայում Հայաստանը նահանջել է ու տանուլ տվել՝ Եվրոպայի հետ միասին, սակայն ռազմավարական պայքարը դեռևս շարունակվում է, և այստեղ էականն առաջիկա ամիսներին Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունն է լինելու»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ է ակնկալում։ Թերթը գրում է.- «Բոլոր մեծ ու փոքր ուժերը, որ գտնում են, որ Մաքսային միությանն անդամակցելով Սերժ Սարգսյանը վաճառեց Հայաստանի անկախությունը, կփորձեն միավորվել, ինչ-որ բևեռ ստեղծել և պայքարել դրա դեմ, այսինքն՝ հանուն եվրասոցացման։ Ինչ-որ բան կստացվի, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց կան մի քանի հարցեր, որոնց վերաբերյալ հասարակության պատկերացումները, մեղմ ասած, խեղաթյուրված են։ Քաղաքական դաշտն արևմտամետների և ռուսամետների բաժանելը սխալ է։ Քաղաքական դաշտը պիտի բաժանվի երկու մասի՝ նրանք, ովքեր կողմ են, որ Հայաստանը լեգիտիմ իշխանություններ ունենա, և նրանք, ովքեր օգտվում են ոչ լեգիտիմ իշխանությունների կերակրատաշտից ու ծառայում նրանց։ Ցանկացած այլ բաժանում այս պահին արհեստական է»։
«Հրապարակ»-ն անդրադառնում է նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դատավճռին։ Թերթի խմբագրական արձանագրում է.- «Մեր դատական համակարգի գլխավոր արատն այն է, որ մեզանում չի գործում միջազգային կոնվենցիաներում ամրագրված ոսկե կանոնը. «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է իրականացվի տեսանելի, համոզիչ և հասարակության կողմից ընկալվի իբրև արդարության հաստատում»։ Երեկ դատարանը հրապարակեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատավճիռը՝ 14 տարվա ազատազրկում: Շատ է, թե քիչ մարդու կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության համեմատ՝ այլ խնդիր է, բայց ամբողջ բանն այն է, որ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ դրդապատճառներ են մղել Վարդան Սեդրակյանին մահափորձ կազմակերպել Պարույր Հայրիկյանի նկատմամբ: Դատավարության ընթացքին հետևողներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և պատվիրե՞լ է արդյոք այդ մահափորձը էպոսագետը»։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս տարեվերջին կհրապարակվեն արտագաղթի պատճառների ուսումնասիրության արդյունքները, որի համար 2013 թվականի պետական բյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ: Թերթի հարցին՝ ուսումնասիրվե՞լ է արդյոք՝ Մաքսային միությանը անդամակցելը արտագաղթի նոր խթան չի՞ դառնա, Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանել է․ - «Վստահ եմ, բազմաասպեկտ վերլուծություն կկատարվի»: «Մաքսային միության գործող օրենսդրությամբ, ՄՄ-ի անդամ երկրների քաղաքացիների համար գործում է աշխատանքի ազատ տեղաշարժի կարգը, այսինքն, եթե ՀՀ-ն դառնա ՄՄ անդամ, մեր քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար լրացուցիչ թույլտվության կարիք չեն ունենալու», - գրում է թերթը՝ շարունակելով․ - «Մտավախություններ կան, որ այդ դեպքում արտագաղթը կմեծանա՝ մեր թղթակցի նկատառմանը Եգանյանն արձագանքել է․ - «Ավելի լավ է, սպասենք: Ասում են՝ ՄՄ-ին միանալը ինվեստիցիաների մեծ հոսք կառաջացնի երկիր, որով պայմանավորված՝ տնտեսության աշխուժացում և աշխատատեղեր»: