Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանումներ է ներկայացրել ապրիլի 9-ին` նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու և նույն օրն ավելի վաղ ոստիկանների հետ նրա մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի փաստով քննվող գործի կարճման առնչությամբ:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի դիմումի ներկայացված գրավոր պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է․ - «Ի պատասխան Ձեր` 18.09.2013 թվականի Հատուկ քննչական ծառայություն ներկայացրած էլեկտրոնային դիմումի` տեղեկացնում ենք, որ 2013 թ. ապրիլի 9-ի դեպքերի կապակցությամբ 2013թ. ապրիլի 17-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 9-ին, ժամը՝ 10.00-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Ժառանգություն» կուսակցության կողմից անցկացված քայլերթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայություն իրականացնող ոստիկան Արմեն Դանիելյանի նկատմամբ:
Բացի այդ, նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների և Բաղրամյան պողոտայի երթևեկությունը ժամանակավոր սահմանափակած ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների միջև տեղի ունեցած ընդհարման ընթացքում Արմեն Մարտիրոսյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նաև ծառայություն իրականացնող ոստիկան Արթուր Ղազարյանի նկատմամբ, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2013 թ. ապրիլի 9-ի երեկոյան ոստիկանության ծառայողները գործել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, և նրանց կողմից Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ` քրեական գործով որոշում է կայացվել ոստիկանության ծառայողների նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Միաժամանակ, իշխանության վերը նշված ներկայացուցիչների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով, որ վերը նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել հետընտրական ժամանակաշրջանում և քաղաքական պայքարի լարվածության պայմաններում, իսկ դրան հաջորդող ժամանակաշրջանում Արմեն Մարտիրոսյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, հակաօրինական արարքներ թույլ չի տվել, միջին ծանրության վերը նշված հանցանքը կատարել է առաջին անգամ, ինչպես նաև այն, որ Արմեն Մարտիրոսյանը, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով իրեն ընձեռված իրավունքից, չի առարկել իրադրության փոփոխման հետևանքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, վարույթն իրականացնող մարմինը հիշյալ հիմքով կարճել է քրեական գործի վարույթը:
Այն հարցին էլ, թե ապրիլի 9-ին Ա. Մարտիրոսյանին հարվածած ոստիկաններից երկուսը հեռացվել են աշխատանքից, ու, արդյոք, ծառայողական քննություն անցկացվո՞ւմ է, ի պատասխան` ասենք, որ նման տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ոստիկանությունից»: