Նրանք հույս ունեն, որ իշխանությունները ականջալուր կլինեն իրենց կոչին:
«Մենք Տիգրան Առաքելյանին ճանաչում ենք քաղբանտարկյալ և պահանջում ենք անհապաղ ազատել նրան»․ - այսպիսի կոչով հանդես եկան շաբաթ օրը հրապարակված երևանյան թերթերից մի քանիսը` փաստորեն, իրենց աջակցությունը ցուցաբերելով Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստին, որն արդեն տևական ժամանակ ազատազրկման մեջ է:
Վերջերս էլ, հիշեցնենք, Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններն էին Տիգրան Առաքելյանի փաստաբանի միջոցով միջնորդություն ներկայացրել դատարանին, որպեսզի նրան ազատ արձակեն, ինչը, սակայն, դատարանը մերժել էր:
Որքանո՞վ են հավանական համարում, որ իրենց կոչերով կկարողանան փոխել իրավիճակը՝ հատկապես որ գրեթե բոլոր թերթերը Տիգրան Առաքելյանի ձերբակալման օրից գրել ու գրում են այդ մասին, սակայն կարծես թե ոչ մի ազդեցություն չեն ունեցել ամբողջ գործընթացի վրա:
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրավիճակն ավելի սրվեց, երբ Սյունիքի հայտնի արյունալի դեպքերի մասնակից, նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը բանտից ազատ արձակվեց, կասեցվեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Ու այս համատեքստում Տիգրան Առաքելյանի հետ տեղի ունեցածն ավելի խիստ գույների ներքո է դիտվում:
«Ես կարող եմ խոսել «168 ժամ»-ի անունից, թե ինչու ենք միացել՝ որպեսզի ապրենք այնպիսի երկրում, որտեղ մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական համոզմունքներից և նախասիրություններից, չհետապնդվեն, և Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն», - ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ շարունակելով․ - «Առհասարակ, Տիգրան Առաքելյանի օրինակով մենք ուզում ենք ևս մեկ անգամ այդ խնդրին անդրադառնալ, որպեսզի մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար չհետապնդվեն: Հույս ունենք, որ իշխանությունները կարձագանքեն»:
Բոլոր առողջ ուժերը, այդ թվում՝ թերթերի խմբագիրները պարտք ունեն քաղբանտարկյալներին ժամ առաջ հասնելու, սատարելու համար իրենց ունեցած գործիքներով ու հնարավորություններով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
«Ես կարծում եմ, որ իշխանությունները, եթե ունեն այն կամքը, որ մեր երկրում չպիտի լինի քաղբանտարկյալ, պիտի ականջալուր լինեն գլխավոր խմբագիրների այս նախաձեռնությանը և ժամ առաջ պիտի Տիգրան Առաքելյանին ազատ արձակեն», - ասաց Բաբաջանյանը:
Կոչին միացել են նաև «Առավոտ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն» թերթերը:
Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ակնկալվում է, որ Տիգրան Առաքելյանին ազատ կարձակեն Հայաստանի նախագահի կողմից հայտարարվելիք համաներմամբ: