Նալբանդյանը կմեկնի Սոչի

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Վաղը Սոչիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։