Մոսկվան նորից սպառնում է Կիևին

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, ելույթ ունենալով Յալտայում, սպառնացել է, որ եթե Ուկրաինան Ասոցացման պայմանագիր կնքի Եվրամիության հետ, ապա Ռուսաստանը կսահմանի այնպիսի սակագներ և այնպիսի խիստ հսկողություն ապրանքների փոխադրման անցակետերում, որ Ուկրաինան միլիարդավոր դոլարների կորուստներ կկրի։

Սերգեյ Գլազևը «առասպել» է անվանել Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրից օգուտ ակնկալելը։

Յալտայում տեղի ունեցած խորհրդաժողովին ներկա էր նաև Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը, ով իր ելույթում ասել է, թե Եվրոպայի հետ Ուկրաինայի ինտեգրումը վնաս չի հասցնի ռուս-ուկրաինական հարաբերություններին։