Մերքելը հուսով է երրորդ անգամ դառնալ քանցլեր

Անգելա Մերքելը քվեարկում է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում, Բեռլին, 22-ը սեպտեմբերի, 2013թ.

Այսօր Գերմանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։

Գործող քանցլեր Անգելա Մերքելը հույս ունի, որ քրիստոնյա-դեմոկրատները կհաղթեն։ Այդ դեպքում Մերքելը կարող է երրորդ անգամ ստանձնել քանցլերի պաշտոնը։

Այդուհանդերձ, չի բացառվում, որ քրիստոնյա-դեմոկրատների կոալիցիոն դաշնակիցները՝ ազատ դեմոկրատները, չհաղթահարեն 5 տոկոսի շեմը, ինչի հետևանքով Մերքելը ստիպված կլինի «մեծ կոալիցիա» կազմել ձախակողմյան մրցակիցների՝ սոցիալ-դեմոկրատների հետ։

Գերմանիան Եվրոպական միության ամենահզոր տնտեսությամբ պետությունն է, և դա հաշվի առնելով՝ այսօրվա ընտրությունները գտնվում են ամբողջ Եվրոպայի քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։