Տեսակետների խաչմերուկ, 20 սեպտեմբերի, 2013

Your browser doesn’t support HTML5

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեին հաջորդած տարիներին սա առաջին անգամն է, որ անկախության օրվա առթիվ առավել հնչում են հարցադրումներ, թե գուցե սա վերջի՞ն նման տոնակատարությունն է, գուցե Հայաստանը կկորցնի՞ իր անկախությունը կամ առնվազն կսահմանափակվի՞ ինքնիշխանությունը, երբ ինչպես հայտարարվել է երկրի ղեկավարի կողմից՝ կանդամակցենք մաքսային, իսկ հետո նաեւ Եվրասիական միությանը: Ոչ տոնական նման տրամադրությունները կիսո՞ւմ են արդյոք Ազատություն ռադիոկայանի Տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին: