Հայաստանի և Արցախի աշխարհիկ և հոգևոր ղեկավարները բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Անկախության տոնի առիթով այցելեցին «Եռաբլուր» պանթեոն:
Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին ու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելուց հետո Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելը չի ստվերում արդյոք Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, պատասխանեց․ - «Մաքսային միությանն անդամակցելը պայմանավորված է մեր աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր պետության շահերից: Չեմ կարծում, թե ստվերում է մեր անկախությունը»:
Այդ միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների կապակցությամբ խորհրդարանի խոսնակն ասաց․ - «Ե՞րբ է եղել մի քայլ, մի համաձայություն, մի պայմանագիր, որ մեր ազգը եղել է միասնական: Միշտ եղել են այլ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, բայց մեծամասնությունը, իմ կարծիքով, դժգոհ չէ Մաքսային միությանն անդամակցելուց»:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով, ընդդեմ Մաքսային միությանն անդամակցության ընթացող բողոքի ակցիաները խոսում են այն մասին, որ նորմալ պետություն ենք կառուցում, որտեղ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը:
«Մեծ գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը, և այս օրինակը բացառություն չէ: Գերտերությունների պարագաներում մենք ընդամենը մի համեստ պետություն ենք: Եվ եթե նրանք ունեն մարդկային ռեսուրսներ, մեծ տնտեսություն, զինված ուժեր, մենք զիջում ենք դրանում: Ուրեմն այս պարագայում մենք պետք է իմաստուն լինենք: Եվ ես կարծում եմ, որ իմաստուն որոշում է կայացվել», - հավելեց նա՝ հայտարարելով նաև, որ դա չի վտանգում մեր ինքնիշխանությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Գասպարյանը պնդեց, թե ոստիկանությունը բողոքի ակցիաների ժամանակ իրավաչափ է գործում և շարունակեց․ - «Կարող են լինել բացառություններ, և այդ բացառությունների պայմաններում ոստիկանությունը շատ խիստ է իր աշխատակցի նկատմամբ»:
Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը (ՀՀԿ) Եռաբլուր այցելեց այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հեռացել էին:
Նա վստահություն հայտնեց, որ անդամակցությունը Մաքսային միությանը չի վտանգի երկրի ինքնիշխանությանը․ - «Մենք իրավունք ունենք բոլորի հետ էլ համագործակցելու: Բա այդ անկախությունն ինչո՞ւ ենք տոնում»:
Նրա համոզմամբ՝ անդամակցությունը ՄՄ-ին չի ստվերում անկախությունը․ - «Ոչ: Եթե մենք մեր վրա վստահ ենք, միասնական ենք, ուժեղ ենք, ունենք պետական սահմաններ, ունենք ամեն ինչ, խի՞ պիտի վնասի»:
Հարցին, թե ինճու Եռաբլուր եկավ քաղաքական էլիտայի գնալուց հետո միայն, Մանվել Գրիգորյանը մատնացույց անելով իր շուրջը հավաքված ժողովրդին՝ ասաց․ - «Իմ քաղաքական թիմն էլ սա է»: