Մայր Աթոռում խաղաղության աղոթք Սիրիայի համար

Էջմիածնի Մայր տաճարը

Առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագից հետո, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: