Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը պաշտպանել է ռուսական «Պրավդա»-ի կայքում ավելի վաղ հրապարակած այն տեսակետը, թե ռուսները ավելիին են արժանի, քան Վլադիմիր Պուտինի իշխանությունն է:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում սենատորը իրեն «ռուսամետ» է որակել, ռուս ժողովրդին էլ անվանել «աներևակայելի խիզախ»՝ չնայած իշխանությունների չարաշահումներին։
ՄըքՔեյնի գնահատմամբ, Պուտինն այդպիսով մեկ նպատակ ունի՝ վերականգնել ռուսական կայսրությունը, որին կձգտի ամենաանսովոր քայլերով՝ ներառյալ հարևան պետությունների վրա ճնշումներ գործադրելը:
Ռուսաստանի նախագահը արձագանքել է ամերիկացի սենատորի գնահատականներին՝ նշելով, թե դրանք անտեղյակության և Ռուսաստանի մասին տեղեկատվության բացակայության արդյունք են: