Իշխանությունը հույս ունի Վիլնյուսում «ինչ-որ փաստաթուղթ» ստորագրել
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ, այնուամենայնիվ, նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանին կհաջողվի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ: Այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետականի խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Ուշագրավ է, որ վերջինիս փոխանցմամբ՝ հայկական կողմն այսօր էլ աշխատում է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի վրա: