Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի պատվիրակ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը այսօր Պրահայում քննարկում են առևտրին, մուտքի արտոնագրերին, տրանսպորտին և մշակութային կապերին վերաբերող հարցեր։
Նրանք կփորձեն լուծել այն տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են այսօրվա դրությամբ դիվանագիտական կապեր չունեցող երկու երկրների առևտրին։
Աբաշիձեն ասել է, որ կողմերը կանդրադառնան նաև օդային կանոնավոր հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությանը։
Պաշտոնական Թբիլիսին խզել է հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2008 թվականի պատերազմից հետո ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին ասել է, որ աշխատելու է Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու ուղղությամբ։