Կառավարությունը սկսում է ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Այսօր Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց սկսել Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքները:

Կառավարության նիստում հարցը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը՝ նախարարը ներկա չէր: Մինասյանը իր հետ բերել էր մի որոշման նախագիծ, որը սահմանում է ժամանակցույցը, թե երբ պետք է ավարտվեն այդ նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում պետք է ձևավորվի, այսպես կոչված, բանակցային փաթեթը, որի հիման վրա էլ պետք է մեկնարկեն արդեն պաշտոնական բանակցությունները՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու նպատակով:

Կառավարությունը հավանությունը տվեց նախագծին

էկոնոմիկայի փոխնախարարը ուշագրավ տեղեկություն փոխանցեց, թե երեկ Հայաստանի վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել են աշխատանքային յոթ խմբեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեն վերոհիշյալ բանակցային փաթեթի ձևավորմանը:


Սարգիս Հարությունյան