Կիվիրյանը եկավ ՀՔԾ ցուցմունք տալու

Արգիշտի Կիվիրյանը Հայաստանի ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, 27-ը օգոստոսի, 2013թ․

Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը այսօր տասից ավելի փաստաբանների ուղեկցությամբ եկավ Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ որպես վկա ցուցմունքներ տալու ոստիկանի նկատմամբ բռնության գործով:

Կիվիրյանի հետ ՀՔԾ մտավ միայն մեկ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը: Նա պնդում է, որ բոլոր փաստերը կան իր պաշտպանյալին գործում որպես տուժող ներգրավելու համար:

Օգոստոսի վերջին Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել էր ցուցմունք տալ, քանի որ նրա հետ ՀՔԾ մտնել փորձող երեք տասնյակ փաստաբաններին անցագիր չէր տրամադրվել: Նա ցուցմունքները ներկայացրել էր գրավոր, սակայն ՀՔԾ-ն ետ է ուղարկել դրանք և ծանուցագիր հղել Կիվիրյանին:


Անուշ Մարտիրոսյան