Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները սպառնալիքներ են ստանում

Your browser doesn’t support HTML5

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի Բնակիչներից Ալբերտ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երեւանի քաղաքապետի կողմից իրենց բակում իրականացվելիք շինարարությունը կասեցնելուց հետո` վերջին մեկուկես ամսվա ընթացքում, բակ են գալիս «սպորտային կազմվածքով մարդիկ» եւ տարբեր սպառնալիքներ հնչեցնում բնակիչների հասցեին: Բնակիչների կարծիքով այդ սպառնալիքները «Լարկո գրուպ» ընկերությունից են։