Սիրիայում քիմիական զենքի հայտնաբերումը` «դժվար, բայց հնարավոր»

Քիմիական զենքի կիրառման հարցով հետաքննությունը Սիրիայում, արտապատկերում YouTube-ից

Պրոֆեսոր Օկե Սելստրեմը, ով գլխավորում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցի հետաքննության ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը, հայտարարել է, թե սիրիական քիմիական զինանոցի հայտնաբերումը և ոչնչացումը դժվար է, սակայն հնարավոր է իրականացնել:

Միևնույն ժամանակ, Սելստրեմը ընդգծել է, որ շատ բան կախված կլինի Սիրիայի իշխանություններից: