Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։
Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։
Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ կարևոր է առաջ մղել Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։