Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատրաստվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությանը:
Խաչատրյանը Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել է Հարությունյանից իր օգտին բռնագանձել 1․5 միլիոն դրամ: Սյունիքի նախկին մարզպետի համար դատական հայց ներկայացնելու հիմք են հանդիսացել Գորիսի նախկին քաղաքապետի՝ իր անձին առնչվող հայտարարությունները:
Սամվել Հարությունյանը, որը անցած ամիսներին շարունակաբար հրապարակում էր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տարբեր դեպքերի վերաբերյալ, այս հայցից հետո էլ պնդում է, որ նախկին մարզպետի վերաբերյալ իր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և համապատասխանում են իրականությանը:
Գորիսի նախկին քաղաքապետը զարմանում է, որ ավելի քան հինգ տասնյակ դեպքերի վերաբերյալ իր հրապարակային հայտարարություններից հետո Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել դրանցից երկուսի կապակցությամբ:
«Այո, 50-ից ավել Լիսկայի և նրա բանդայի կատարած ծանրագույն ոճիրների մասին ես հայտարարություններով հանդես եմ եկել և պահանջել եմ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ վերջակետ դնել տխրահռչակ Լիսկայի ոճրագործ ընթացքի նկատմամբ իրավապահ համակարգի դրսևորած հանցավոր անգործությանը և վերջապես քրեական գործ հարուցել ու նրան ու նրա բանդայի անդամներին կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը՝ հավելելով․ - «Մինչ օրս այդ հանցավոր անգործությունը ցավոք շարունակվում է»:
Գորիսի նախկին քաղաքապետը, ի դեպ, առարկություններ է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի հայցի դեմ:
«Ըստ կարգի պատասխանել եմ այդ հայցադիմումին: Շատ հետաքրքիր դատավարություն է լինելու: Ես չեմ կասկածում, որ ուղղակի նրան ով որ խորհուրդ տվել է՝ շատ մեծ հիմարություն է արել և Լիսկային գցել է շատ ավելի մեծ կրակի մեջ պարզապես», - հայտարարեց Սամվել Հարությունյանը:
Դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 30-ին: