Լիտվան մեղադրում է Ռուսաստանին

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուս, արխիվ

Եվրոպական միությունում նախագահող Լիտվան մեղադրել է Ռուսաստանին սահմանի վրա նոր ստուգումներ իրականացնելու համար:

Ըստ Լիտվայի իշխանությունների՝ այդ քայլով Ռուսաստանը փորձում է վախի մթնոլորտ սերմանել նախկին խորհրդային այն երկրների շրջանում, որոնք փորձում են ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսը ասել է, թե ակնկալում է, որ Եվրամիության մյուս ներկայացուցիչները Ռուսաստանին կհորդորեն պահպանել ստանձնած միջազգային պարտավորությունները և զերծ մնալ ցանկացած խտրական վերաբերմունքից:

Ըստ լիտվական իշխանությունների՝ Ռուսաստանը անցած շաբաթ մաքսային նոր արգելք է սահմանել Լիտվայից արտահանվող ապրանքների նկատմամբ:

Վիլնյուսում, հիշեցնենք, նոյեմբերին անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: