Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երևանի բոլոր վարչական շրջաններից հարցում է կատարել մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին: Ըստ ստացված տվյալների՝ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20 080 է: Բախշյանը նշում է, որ նրանցից 5000-ն արդեն 5 տարեկան են, այսինքն՝ նրանց հերթն այլևս չի հասնի:
«Վերջին տարիներին փակվել է 100 մանկապարտեզ, բացվել միայն 2-ը: Մանկապարտեզների շենքեր կան, որոնք վարձակալվել են, սեփականաշնորհվել են: Կարելի է նայել վարձակալության ժամկետները և դրանք հետ վերցնել: Պետք է մտածեն նոր մանկապարտեզներ ունենալու մասին», - ասում է Բախշյանը:
Ավագանու անդամը նկատում է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսված է, որ մինչև 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրում էլ գրված է, որ նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին պետք է պարտադիր ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունների թվի ավելացում չի սպասվում:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ խնդիրն իսկապես առկա է, հերթերը շատ են, քաղաքապետարանը վերջերս միայն 1300 լրացուցիչ տեղ է հատկացել, սակայն ավելին դեռևս չի կարող անել, քանի որ մանկապարտեզների նոր շենքեր կառուցելը բավական մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված:
Սողոմոնյանը նկատում է, որ երբ մանկապարտեզները վճարովի էին, խնդիրը չկար, սակայն այժմ պատկերն այլ է:
«Չնայած նոր մանկապարտեղ չենք կառուցում, փոխարենը վերանորոգում ենք, նոր տեխնիկայով ենք ապահովում եղածները», - հավելում է Սողոմոնյանը:
Հանրակրթության վարչության պետը նշեց, որ չափանիշների համաձայն՝ մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում պետք է լինի 30 երեխա, սակայն այսօր նրանց թիվը երբեմն հասնում է 38-ի:
Նշենք նաև, որ միայն Երևանում են մանկապարտեզներն անվճար, մարզերում դրանք այժմ էլ վճարովի են: