Սեպտեմբերի 17-ից վարչապետի մոտ անցկացվելու են 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
Նախագծի նախնական տարբերակով 2014-ի բյուջեի ծախսային մասը կկազմի ավելի քան 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ: Եկամտային մասի 96 տոկոսը հաշվարկված է որպես հարկային եկամուտներ ու պետական տուրքեր։
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խնդրեց, որ մինչև բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները ներկայացվի տեղեկատվություն՝ հարկային եկամուտների գծով հաշվարկների մանրամասների վերաբերյալ:
«Մեր կողմից ևս կատարվել է հարկային եկամուտների վերլուծություն և 2014 թվականի կանխատեսում, և արդյունքները էականորեն տարբերվում են այստեղ գրված նախնական ցուցանիշից»,- ասաց Միրումյանը։
Հաջորդ տարվա բյուջեով, ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, սպասվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում: Անդրադառնալով ՊԵԿ-ի ու բյուջեի նախնական տարբերակում ներառված հաշվարկների էական տարբերությանը, ֆինանսների փոխնախարարն ասաց.- «Միգուցե իրենք ավելի օպտիմիստ են, թվերը չեն ներկայացրել, կներկայացնեն, ես ձեզ կզեկուցեմ»։
Հաջորդ տարվա բյուջեի միջոցների հնարավոր ոչ արդյունավետ օգտագործման մասին լրագրողների մեկի հարցին Պավել Սաֆարյանի պատասխանը հետևյալն էր.- «Բյուջեի թալանի և բյուջեի կազմումը նույնական բաներ չեն։ Մենք հիմա խոսում ենք պետական բյուջեի նախագծի կազմման մասին, թալանի մասին ժամանակ կունենանք քննարկելու»։
Սաֆարյանի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակում հաշվի չի առնվել՝ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում բյուջետային եկամուտները կավելանան, թե կպակասեն:
Գործադիրի նիստից հետո Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ կարծիք հայտնեց նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
«Ես, լինելով տնտեսագետ, ստորագրման օրվանից բավականին շատ աշխատել եմ այդ ուղղությամբ, և բավականին հետաքրքիր պատկեր եմ ստացել։ Կան շատ դրական տնտեսական առավելություններ, որոնք կարող է Հայաստանի Հանրապետությունը ունենալ։ Կարող եմ առանձին ներկայացնել, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, տեսնենք՝ ոնց կլինի»,- ասաց Բեգլարյանը։
Նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ ասաց, թե ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ մինչև 2026 թվականը նոր ատոմակայանը պետք է կառուցված լինի։