Բախումները Թուրքիայում շարունակվում են

Թուրքիա - Հաթայ քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործում ցույցը ցրելու համար, 11-ը սեպտեմբերի, 2013թ․

Թուրքիայի հարավային շրջաններում երեք օր շարունակ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ընդհարումներ են եղել նաև մայրաքաղաք Անկարայում և երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում։

Անկարգությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ ենթադրաբար ոստիկանների հետ բախման հետևանքով երկու օր առաջ մահացել է 22-ամյա Ահմեթ Աթաքանը։

Հունիսին մեկնարկած ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության հրաժարականը։