Երևանում մեկնարկում է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը

Բելգիա - Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը Բրյուսելում, 23-ը հուլիսի, 2013թ․

Սեպտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Վաղը նախարարական հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: