Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան - Ղում ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ մարդիկ:
«Կիսելով Ձեր և Իրանի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռագրում։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը երկու միջքաղաքային ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, շուրջ չորս տասնյակ մարդ էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: