«Բոլոր հնարավոր ուղղություններով, որ չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը», - ասում է Հայաստանի արտգործնախարարը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնարավոր համարեց Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցությունը՝ չնայած Մաքսային միությանը միանալու պաշտոնական Երևանի մտադրությանը:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ արդյոք կհաջողվի՞ Հայաստանին նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիությանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Նալբանդյանը հայտարարեց․ - «Մենք հստակ ենք արտահայտվել, և դրա մասին ես ասել եմ նաև Լիտվայի արտգործնախարարի հետ իմ հանդիպման ժամանակ, և դուք գիտեք, որ Լիտվան այսօր գլխավորում է Եվրամիությունը, և այն հանդիպումից հետո, որ մենք ունեցանք պարոն Ֆյուլեի հետ, հրապարակեցինք Հայաստանի կողմից արտահայտված ցանկությունը՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և հնարավորինս սերտ և խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ և շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները՝ այն բոլոր դրականի, որը արձանագրվել է վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև, բոլոր հնարավոր ուղղություններով, որը հնարավոր կլինի Եվրամիության կողմից և որը չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը»:
Այսինքն, կա՞ այդ նախաստորագրելու հնարավորությունը, այս հարցին էլ արտգործնախարարը արձագանքեց․ - «Եթե մենք արտահայտում ենք, և դուք տեսաք, որ Լիտվայի արտգործնախարարը նաև արտահայտվեց, որ, այո, մենք համատեղ պետք է շարունակենք՝ հիմնվելով այն ձեռքբերումների վրա, որոնք եղել են երկու կողմից՝ Հայաստանի և Եվրամիության, առաջ շարժել մեր հնարավորությունները և համագործակցությունը»:
Նալբանդյանը անպատասխան թողեց «Ազատություն» ռադիոկայանի այն հարցը, թե ինչու, այնուամենայնիվ, Հայաստանը չորս տարի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ բանակցելուց հետո որոշեց մտնել Մաքսային միություն:
Արտգործնախարարը այսօր Ազգային ժողովում հանդիպեց պատգամավորների հետ՝ փակ նիստում պարզաբանումներ տալու Մաքսային միության Հայաստանի անդամակցության հարցի շուրջ:
Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորներից ոմանք, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին, որ նախարարից չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: