«Ժամանակ»-ի մեկնաբանն անդրադառնում է Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին: Թերթը գրում է․ - «Նրա արձագանքն, ըստ էության, կանխատեսելի էր: Նա Ռուսաստանին ու Պուտինին, նաև՝ Ալիևին, Էրդողանին ու ընդհանրապես՝ բոլորին կոչ արեց չվիրավորել, իսկ Մաքսային միության մասով էլ ասաց, որ չգիտի՝ դա ինչ է: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը դիվանագիտորեն խուսափեց բուն խնդրի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումից: Ընդ որում՝ այս հարցում նա օրիգինալ չէ, որովհետև խուսափելու նույն մեթոդն են ընտրել բոլոր քաղաքական ուժերն ու դեմքերը՝ չգիտենք, թե դա ինչ է․ կարծես Մաքսային միությունը նոր է լուսնից ընկել, կամ նոր է Պուտինը հայտարարել նման գաղափարի մասին: Կամ՝ կարծես ոչ մեկին ծանոթ չեն Ռուսաստան, Բելառուս կամ Ղազախստան երկրները»:
«Հայկական ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Նշում եք, որ Հայաստանը կայացրեց իր որոշումը եղած հանգամանքներից ելնելով: Կարո՞ղ եք ասել, որ Հայաստանն ընտրություն չուներ և ցանկության դեպքում էլ չէր կարողանա ընտրել Եվրամիության ուղղությունը»՝ այս հարցին դեսպանը պատասխանում է․ - «Քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ընտրություն միշտ կա, և յուրաքանչյուր ընտրություն կապված է որոշակի ռիսկերի հետ: Եկեք սպասենք և տեսնենք, թե Հայաստանի տնտեսությունում ինչ կկատարվի մոտակա մի քանի տարիներին: Մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը, բայց չգիտենք, թե Մաքսային միությունն ինչ է ներառում: Ներդրումները այս տարի Հայաստանում կտրուկ ընկել են, արտասահմանյան ներդրումները շուրջ 60 տոկոսով նվազել են կես տարվա ընթացքում: Հայաստանի մուտքը Մաքսային միություն, չեմ կարծում, որ արտասահմանյան ներդրողներին կգրավի, ես դրանում վստահ չեմ, հատկապես արևմտյան երկրների մասով: Ինչքան ինձ հայտնի է, Հայաստանում երկաթգիծը Ռուսաստանը ղեկավարում է 10 տարուց ավել և այդ ընթացքում ևս երկաթգծի արդիականացման հարցում որևէ առաջընթաց չեմ տեսել: Մոտակա տարիները ցույց կտան, թե տնտեսական առումով ինչքան արդյունավետ կլինի այդ որոշումը»:
«Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում, մինչդեռ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հակառակ պնդումն է անում․ - «Ո՛չ անկախության, ո՛չ ինքնիշխանության կորստի մասին խոսք լինել չի կարող՝ դրանք իրականությունից հեռու ձեւակերպումներ են։ Պետք է հասկանալ մի քանի կարեւոր հանգամանք։ Նախ՝ խոսքը ոչ թե քաղաքական այլանսի, այլ Մաքսային միության մասին է, որը հնարավորություն է տալիս այդ միության ներսում գործել առանց մաքսային արգելքների։ Սա նշանակում է՝ աշխատել բոլորովին այլ մաքսային դաշտում, իջեցնել ապրանքների գները, ավելացնել արտահանման ծավալը։ Վատ կլինի՞, որ հայկական ապրանքներով բարձած մեքենան Վրաստանի սահմանն անցնելուց հետո այդ միության շրջանակներում մաքսային խնդիրներ չունենա։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ մեր ազգային անվտանգության եւ պաշտպանության կարեւորագույն բաղկացուցիչը ՀԱՊԿ-ն է, այդ համատեքստում մեր սպառազինությունների արդիականացման նոր հնարավորությունները: Երրորդ կարեւոր հանգամանքը ներդրումների խնդիրն է. միանալով մաքսային միությանը՝ մենք հնարավորություն ենք ստանում մեծածավալ ներդրումներ ներգրավել մեր տնտեսության մեջ, մի շարք ձեռնարկություններում կլինեն ներդրումներ, որովհետեւ ընդհանուր մաքսային դաշտում ենք գործելու։ Իսկ դա նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում, գործազրկության կրճատում, բնակչության սոցիալական իրավիճակի բարելավում»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս օրերին խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների և քաղաքական տարբեր գործիչների հետ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար: «Ես անողոք ընդդիմություն եմ լինելու», - ասել է Արամ Սարգսյանը՝ շեշտելով․ - «Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ, բայց կային գործընթացներ, որոնք ինչ-որ չափով համընկնում էին թե՛ իմ, թե՛ Հանրապետություն կուսակցության ուղղություններին, որոնք ամրագրված էին մեր կուսակցության ծրագրերում: Մենք առաջիններից էինք, որ ասում էինք այդ մասին: Սերժ Սարգսյանը միացավ մեզ՝ խոսքը եվրոպական ընտանիքում Հայաստանի տեղն ու դերը տեսնելու մեջ էր: Մենք ասել ենք, որ ողջունելու ենք այդ գործընթացը: Հիմա, երբ հակառակ ուղղությամբ ենք գնում, դա միանշանակ դեմ է մեր կուսակցության ծրագրերին: Մեր խորին համոզմամբ՝ դա լուրջ վտանգ է ՀՀ անկախության համար, և մենք հակված ենք ամբողջ ուժով պայքարելու դրա դեմ»:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է․ - «Եվ այսպես, պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանում մարդ սպանելու և անպատիժ մնալու մենաշնորհն այլևս միայն նախագահինը չէ, նման արտոնություն ունեցողներ էլի կան: Մի քանի օր առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ արձակվեցին և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, որովհետև նրանք, պարզվում է, անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում էին մարդ սպանում: Իսկ առաջ այդպես չէր: Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները «Առագաստ» սրճարանում շեֆի հրամանով ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին, և դրա համար որևէ մեկը չպատժվեց: Բայց դա ուրիշ էր՝ հրաման տվողը պետության առաջին դեմքն էր»: