ԵՄ-ն և ԱՄՆ-ը քննարկել են սիրիական խնդիրը

Եվրամիության անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Վիլնյուսում մի քանի ժամ շարունակ փակ դռների ետևում քննարկում էին Սիրիայի շուրջ ստեղծված կացությունը։

Հանդիպման ավարտին Եվրամիության արտաքին հարցերի գերագույն պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Եվրամիության ներկայացուցիչների բավական ծանրակշիռ ապացույցներ են ներկայացվել առ այն, որ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման դեմ կանգնած է Սիրիայի կառավարությունը։

Այսօր սիրիական խնդրին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ «Մենք չենք կարող այլևս աչք փակել այն բոլոր պատկերների վրա, որ այս օրերին ստանում ենք Սիրիայից»,- հայտարարել է նա։