Շաբաթ օրը Գեղաքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրել է խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ:
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին զեկուցել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից 2013 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի հիմնական արդյունքները:
Նշվել է, որ հիմք ընդունելով փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, կմշակվի Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:
Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Գավառի Արծվաքար թաղամաս տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի վերաբերյալ հանձնարարական էր տվել դեռևս 2012 թվականին մարզ կատարած այցելության ժամանակ: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման ծրագրով: Զեկուցվել է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 30-ին: