Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ:
Նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին:
Նշվել է, որ «Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014 թվականի սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը, փոխանցում է նախագահի լրատվական ծառայությունը։