Դմիտրի Հարությունյանը ազատ է արձակվել

Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստներին, 24-ը օգոստոսի, 2013

Ակտիվիստ, ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը ազատ է արձակվել, այժմ նա տան ճանապարհին է։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Հիշեցնենք, Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության կապակցությամբ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած 32-ամյա Հարությունյանը սեպտեմբերի 3-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։

Հարությունյանը կասկածվում է օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Սարգիս Հարությունյան