Հայկակ Արշամյանը վստահ է, որ հարձակման նպատակը «վախեցնելն էր»
Your browser doesn’t support HTML5
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Երևանի Կողբացու փողոցում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Սեպտեմբերի 5-ին, ժամը 22-ի շրջակայքում ծեծի են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ: